Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայրամովը Բեռլինում խոսել է ՀՀ սահմանադրությունից

17:00, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
Բայրամովը Բեռլինում խոսել է ՀՀ սահմանադրությունից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկել են համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ոլորտներում։

Բայրամովը խոսել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացի մասին»։

Ըստ նրա՝ «ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

2159 | 0
Facebook