Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համարս տարածվել է թելեգրամյան ալիքում, զանգում՝ սպառնում են»․ Էմմա Պալյան

16:54, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Համարս տարածվել է թելեգրամյան ալիքում, զանգում՝ սպառնում են»․ Էմմա Պալյան

«Իմ հեռախոսահամարը տարածվել է թելեգրամյան ալիքում, ինչից հետո սկսել եմ ստանալ զանգեր և հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք է, անեծք ու սպառնալիք՝ իմ և ընտանիքիս հասցեին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ այդ արարքը վերագրելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին և նրա շրջապատին․ «Տպավորություն չստեղծվի, թե այս ամենից ես վախեցել եմ, ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնում եմ, թե ովքեր են փողոցում պահանջում ընտրված վարչապետի հրաժարականը»,- ասաց նա։

2377 | 0
Facebook