Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հիմա որ գրեմ՝ Ռուբինյանը տրամաբանական հարցադրումներ էր ուղղում, ինձ նիկոլակա՞ն եք հանելու». Կոստանյան

16:06, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Հիմա որ գրեմ՝ Ռուբինյանը տրամաբանական հարցադրումներ էր ուղղում, ինձ նիկոլակա՞ն եք հանելու». Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․ «Հիմա որ գրեմ՝ Ռուբեն Ռուբինյանը շատ տրամաբանական հարցադրումներ էր ամբիոնից ուղղում ընդդիմությանը, ինձ նիկոլակա՞ն եք հանելու։ Ընդհանուր ասեմ՝ մեկ ա ով ինչ կհանի, քանի որ բոլոր վատ բաներն արդեն եղել են էս երկրում, դրանից ավելի վատ բան (բացի շատ մեծ պատերազմից) չկա, որ ինձ «ճնշի»։
     Ինչևէ, սիրելի խորհրդարանական ընդդիմություն ջան, շատ օբյեկտիվ ու տրամաբանական հարցեր տվեց Ռուբինյանը, որոնք առնվազն իմ (վստահ եմ շատերի) մոտ էլ առաջացել են երեկվա էդ միջնորդություն/որոշումն ԱԺ մուտք անելուց հետո։ Դե էնպես չի, որ ուրիշ հարցեր չունեի, բայց դրանք էս պահին տալը ժամանակավրեպ ա։
     Հ.Գ. էն իմպիչմենտն ինչ եղավ»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
3524 | 0
Facebook