Հայտնաբերվել են Մալավիի փոխնախագահին տեղափոխող ինքնաթիռի բեկորները
14:36, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
Հայտնաբերվել են Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռի բեկորները, հաղորդում է France Press-ը։ Ավելի վաղ Malawi24-ը հայտնել էր, որ ինքնաթիռը կործանվել է։
Չիլիման և նրան ուղեկցող բոլոր 9 անձինք մահացել են: