Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի կառուցողական մոտեցման դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»․ Ռուբինյան

12:36, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Ադրբեջանի կառուցողական մոտեցման դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»․ Ռուբինյան

«Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո՝ անկախ խաղաղության պայմանագրի կոնտեքստից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
     «Մենք համարում ենք, որ մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն և մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն ու ստորագրել, բնականաբար այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է՝ ամբողջականացված չէ։
     Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»,- հավելեց Ռուբինյանը՝ հայտնելով, որ Սահմանադրության փոփոխությունները չեն կարող լինել բանակցությունների օրակարգում, դա ՀՀ ներքին գործն է։

«Ադրբեջանի կառուցողական մոտեցման դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»․ Ռուբինյան
1015 | 0
Facebook