Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղ ամուսնություն չպետք է լինի, նաև՝ եզդիական համայնքում»․ Բաքոյան

12:06, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Վաղ ամուսնություն չպետք է լինի, նաև՝ եզդիական համայնքում»․ Բաքոյան

ԱԺ-ում քննարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմի սահմանման մասին նախագիծը։

Օրենսդրական նոր կարգավորմամբ ամուսնության տարիքային նվազագույն շեմը կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների, կհանվեն բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին: Նախագծի ընդունման պարագայում կլուծվի նաև եզդիական համայնքում առկա վաղ ամուսնության խնդիրը, կարծում է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը․ «Եզդիական համայնքում վաղ տարիքում ամուսնության ավանդույթ գոյություն չունի, ուղղակի որպես փակ համայնք այս երևույթը, ի տարբերություն այլ ազգերի, մնացել է։ 24-25 տարեկան աղջիկներն արդեն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Ամուսնանալու դեպքում նաև դպրոց չեն հաճախում։ Վաղ ամուսնություն չպետք է լինի թե՛ եզդիական համայնքում, թե՛, առհասարակ, ՀՀ-ում։ Մեզ պետք է առողջ և զարգացած համայնք»։

1501 | 0
Facebook