Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձը»․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

11:18, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձը»․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին, հայտարարեց․ «Պարո՛ն Մինասյան, դուք կուլտուրական մարդ, ո՞վ է ձեզ հուշել, որ նման «հայդուկավարի» տեքստեր ասեք, ախր դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգն էլ, օրենքն էլ։ Հիմա, որ մեզ մեղադրում եք, որ չենք գալիս նիստերին, մենք էլ պետք է ասենք, որ դուք ամիսներ շարունակ, աշխատավարձ էիք ստանում, բայց չէիք մասնակցում նիստերին։ Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում, դեմքերդ մոռանում ենք, ասում ենք՝ այս ովքե՞ր են եկել, հետո մոտիկից նայում ենք, տեսնում ենք՝ դուք եք»,- ասաց նա։

Անդրադառնալով ուղերձի տեքստին՝ Կոնջորյանն ասաց․ «Խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարականի պահանջ եք ներկայացնում, ասում եք՝ ՔՊ-ից էլ քանի հոգի միացել են, վերջում բերում եք ուղերձի տեքստը, որը եթե ընդունվի էլ, իրավական նշանակություն չունի։ Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը»,- ասաց Կոնջորյանը։

«Աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձը»․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
1681 | 0
Facebook