Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունը, ֆուտբոլային մեկնաբանի նման խոսում ես»․ Արթուր Խաչատրյանը՝ Քոչարյանին

11:06, երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ.
«Չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունը, ֆուտբոլային մեկնաբանի նման խոսում ես»․ Արթուր Խաչատրյանը՝ Քոչարյանին

«Իշխանությունները երկու մեգասուտ են բստրել և հրամցնում են»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Համար մեկ սուտը՝ այն, ինչ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա, ՔԿ նախագահի տեղակալն ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձեն-ձուն չեն հանում։
     Բա ապացույց բերեք, մենք էլ ասենք՝ ձեր հեղափոխության համար, որ Սախալինից փող էր գալիս, դրան ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, փորձում եք ձեր դրսից ֆինանսավորումը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
     Արթուր Խաչատրյանի ելույթի ժաման տեղից դիտարկումներ հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որին դիմելով Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ. չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունները, ֆուտբոլային մեկնաբանի նման խոսում ես անընդհատ»։ ԱԺ նախագահի ցուցումով պատգամավորի խոսափողն անջատվեց։

«Չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունը, ֆուտբոլային մեկնաբանի նման խոսում ես»․ Արթուր Խաչատրյանը՝ Քոչարյանին
2276 | 0
Facebook