«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել և բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։ Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչև նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում և այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ»։
Մանրամասները՝ թերթի համարում: