Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Հունիսի 12-ին, ժամը 3-ին կարևորագույն իրադարձություններ են լինելու». Բագրատ Սրբազան

19:24, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Հունիսի 12-ին, ժամը 3-ին կարևորագույն իրադարձություններ են լինելու». Բագրատ Սրբազան

Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց. «Վաղը չէ մյուս օրը` հունիսի 12-ին մեր տված ժամանակի վերջնաժամկետն է, չափազանց կարևոր օր է: Կարևորագույն իրադարձություններ են լինելու և պարտադիր է բոլորիդ ներկայությունը: Այստեղ մեծ թելադրող ուժ պիտի լինի: Եթե այստեղ երեկվա չափ ուժ եղավ, մեր հարցերը հանգիստ լուծվելու են, ոչ իրենց փշալարներն են իրենց օգնելու, ոչ ջրցանները, ոչ էլ իրենց ահասարսուռ տեսքները: Մենք մեր պահանջը պիտի իրականացնենք մեր համառության շնորհիվ: Ամեն մեկդ զանգեք ձեր ծանոթների ու հրավիրեք այստեղ, կգան, լավ չեն գա, հետո կգան: Այս մարդկանց հեռացնելու միակ ուղին մեր պարտադրանքն է: Լավ մտապահեք` հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել»:

«Հունիսի 12-ին, ժամը 3-ին կարևորագույն իրադարձություններ են լինելու». Բագրատ Սրբազան
2542 | 1
Facebook