Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ժողովուրդ անունը վերաբերելի ա ՀՀ բնակչության մեծամասնությանը». Վահագն Ալեքսանյան

18:00, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Ժողովուրդ անունը վերաբերելի ա ՀՀ բնակչության մեծամասնությանը». Վահագն Ալեքսանյան

Դեմիրճյան փողոցում հիմա գուցեև զորք ա, բայց կարծում եմ՝ դա արդարացված ա՝ հաշվի առնելով այն բոլոր խուլիգանական գործունեությունները, որոնք կատարվում են էդ փոքրիկ խմբի կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լրագրողների դիտարկմանը` խմբակ չէ, այլ ժողովուրդ, նա պատասխանեց. «Ժողովուրդ անունը վերաբերելի ա ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը: Եթե կարծում եք, թե 400-1000 հոգին ժողովուրդ է, ապա խնդիր չեմ տեսնում։ Նրանք ժողովրդի մաս են, ունեն իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ ցույցեր անելու»,- նշեց պատգամավորը։

1309 | 0
Facebook