Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։