Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Եթե շարժումը չի կարողանում հասնել «ընդդիմափոխության», ինչպե՞ս է ուզում հասնել իշխանափոխության». ՔՊ-ական պատգամավոր

17:00, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Եթե շարժումը չի կարողանում հասնել «ընդդիմափոխության», ինչպե՞ս է ուզում հասնել իշխանափոխության». ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի գրառումը. «15 րոպե, 1 ժամ, 96 ժամ…
     Սին հույսերի ու ցինիզմի նշաններ ցույց տվող այս ժամանակացույցը բերելու է նոր հիասթափություն: Իհարկե կարելի է քեզ հավատացող և վստահող մարդկանց խոստանալ «Կիրանցով Արցախ», կարելի է խոստանալ 4 օրում իշխանափոխություն: Կարելի է խոստանալ, որովհետև լեզուն ոսկոր չունի, բայց կարող է ոսկոր կոտրել, հույսեր կոտրել, սպասելիքներ ու սթափություն կոտրել...կոտրել ու կոտրել:
     Ընդդիմությունը շատ կարևոր նշանակություն ունի ցանկացած քաղաքական համակարգի արդյունավետության համատեքստում, այն հավասարակշռում և զսպում է իշխանությանը, նպաստում որոշումների կայացման որակի բարձրացմանը: Սակայն այս խնդիրը լուծել չեն կարող այն գործիչները, ովքեր միջկուսակցական դաժան ու պարտադրված պայքարում մարդկային որակների այնպիսի կորուստներ են ունեցել, որ դժվարություններից կծկված երկրում զբաղվում են երազանքների վաճառքով: Նման խեղվածքով նոր խնդիրների լուծման գնալը կորստաբեր կլինի բոլորիս համար:
     Եթե այս շարժումը չի կարողանում հասնել «ընդդիմափոխության», ինչպե՞ս է ուզում հասնել իշխանափոխության:
     Եկել է լրջանալու պահը»:

1538 | 0
Facebook