ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խղճուկ տեսարան է
Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար ընդդիմությունը չկարողացավ հավաքել 36 և ավել ստորագրություն։
Հիմա իրենց հետևորդներին միամտացնելու համար ԱԺ են մուտք արել հրաժարականի հորդորի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ նախագիծ, այն էլ ընդամենը 33 ստորագրությամբ։
Ու այս ոչ մի իրավական հետևանք չենթադրող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ նախագիծը որպես «համազգային» շարժման կուլմինացիա ներկայացնելը ուղղակի ծաղր է առաջին հերթին շարժման մասնակիցների նկատմամբ։ Չնայած ինչպիսին պատվիրատուներն են, էնպիսին էլ կուլմինացիան, ոչ մի արտառոց բան»։