Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խորհրդարանական ընդդիմությունը երկու առաքելություն ունի». Սուրենյանց

14:24, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Խորհրդարանական ընդդիմությունը երկու առաքելություն ունի». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը երկու առաքելություն ունի՝ կամ իմպիչմենթի նախաձեռնություն, կամ էլ՝ մանդատներից հրաժարում: Հիմա ընդդիմությունն ինքը պետք է որոշի, թե այդ երկու ճանապարհներից որն է ավելի հասանելի դարձնում Փաշինյանի հեռացումը: Թեև ընտրության հնարավորությունը շատ մեծ չէ. ընդդիմությունն ակնհայտորեն չունի անգամ իմպիչմենթ նախաձեռնելու ռեսուրս: Մնում է երկրորդ ճանապարհը և այնպիսի ճգնաժամի հարուցումը, որը հասանելի կդարձնի արտահերթ ընտրությունների անցկացումը»:

1917 | 1
Facebook