Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է․ «Վաղը՝ հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն /2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար/:
Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը:
Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական /ՀԱԹ/, թիվ 189 ավագ /Դավիթաշեն/, թիվ 14 հիմնական /Կենտրոն/ և թիվ 190 ավագ /ՀԱԹ/ դպրոցներ: Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝ քիմիա: Մնացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու՝ թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի»: