Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԽ-ում նոր մեծամասնությունը կլինի եվրոպամետ և ուկրաինամետ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

13:48, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«ԵԽ-ում նոր մեծամասնությունը կլինի եվրոպամետ և ուկրաինամետ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոխորհրդարանում նոր մեծամասնությունը կլինի «եվրոպամետ և ուկրաինամետ»։ Այս մասին Բրուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Հունիսի 11-ին մենք կսկսենք աշխատել նոր, ուժեղ մեծամասնության ստեղծման ուղղությամբ՝ կամուրջներ կառուցելով համախոհների միջև։ Եվրոխորհրդարանում նոր մեծամասնությունը լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ կվերանշանակվի երկրորդ ժամկետով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆոն դեր Լեյենի կուսակցությունը հաղթել է ԵԽ ընտրություններում։

1434 | 0
Facebook