Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոսքը իմպիչմենտի դասական իրագործման մասին չէ»․ Աննա Մկրտչյան

11:24, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Խոսքը իմպիչմենտի դասական իրագործման մասին չէ»․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շարժման՝ նախօրեին հնչեցված պահանջներին, այն է՝ ԱԺ խորհրդի կողմից արտահերթ նիստ հրավիրելն ու կառավարության հրաժարականը պահանջելը։ «Իրավական տեսակետից գործընթացը հետևյալն է․ ԱԺ կողմից ընդունել հայտարարություն, որը կոչ է անում դե ֆակտո կառավարությանը ներկայացնել հրաժարական, էստեղ խոսքը Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված իմպիչմենտի գործընթացի դասական իրագործման մասին չէ, էստեղ ԱԺ-ի՝ որպես առաջնային մանդատով օժտված միակ պետական մարմնի հայտարարությունն է, որը պետք է ուղերձի տեսք ունենա կառավարության և նրա ղեկավարության համար»,- ասաց նա՝ պատասխանելով նաև հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են մանդատները վայր դնել։
     «Ընդդիմադիր պատգամավորներն այդ մանդատներից կառչած չեն, ամենահեշտ բանն է, երկու թուղթ պետք է ստորագրեմ էդ մանդատը շպրտելու համար, բայց արդյո՞ք դա չի լինի պատասխանատվությունից հրաժարվել»,- ասաց նա։

1933 | 0
Facebook