Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը դարձավ այդպիսի «պատմություն»». Հակոբ Բադալյան

17:24, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Ինչո՞ւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը դարձավ այդպիսի «պատմություն»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ինչպես միշտ, առաջարկում եմ իրերին ու երևույթներին հնարավորության դեպքում փորձել նայել գերակայող պրիզմաներից դուրս:

Բուչա մեկնել էր նաև Հայաստանի վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, և ռուսները իհարկե դժգոհեցին, բայց դա չհասցրեցին ԱԳՆ բողոքի նոտայի մակարդակի, Զախարովայի մակարդակով մի քանի օր խոսելու և այլն:

Ինչո՞ւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը դարձավ այդպիսի «պատմություն»: Մոսկվան այդպես կտրուկ ու հնչեղ արձագանքելով դրան, ինչի՞ հասավ գործնականում, եթե ոչ ընդամենը նրան, որ այցը արժանացավ ավելի մեծ ուշադրության, ավելի շատ մարդ «իրազեկվեց», այլ կերպ ասած՝ «թաղապետի» այցի PR-ից բացի, ի՞նչ ստացավ Մոսկվան: Ոչինչ:

Հիմա հարց՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում չէի՞ն գիտակցում, որ ընդամենը դա է լինելու «նստվածքը», թե՞ գիտակցում էին, ու հենց գիտակցաբար են հնչեղություն տվել ՏԻՄ պաշտոնյայի մակարդակով այդ այցին:

Այո, նրան ուղեկցել է ՀՀ դեսպանը, հետեւաբար դա նշանակում է, որ պատվիրակությունը ստացել է պաշտոնական բնույթ: Բայց, կրկնեմ, հենց ռուսների ասած, ինչ ստացան в сухом остатке, այդ այցը հավելյալ փիառելուց բացի:

Ես իհարկե երբեք չեմ բացառի պարզապես «հիմարության» վարկածը: Մյուս կողմից, իհարկե հարց կառաջանա, Մոսկվայի ինչի՞ն էր պետք տալ այդ հնչեղությունը, եթե առավել եւս խոսքը մի ուժի ներկայացուցչի մասին է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում աչքի է ընկնում Ռուսաստանի հանդեպ կոշտ քննադատությամբ եւ խիստ արեւմտամետությամբ:

Սրան կանդրադառնամ առաջիկայում, իսկ առայժմ միայն համառոտ ասեմ՝ Մոսկվային միշտ էլ պետք է Հայաստանում Արեւմուտքի հանդեպ իռացիոնալ սպասումների ցանկացած գեներացիա»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2313 | 0
Facebook