Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Միջազգային

«Հաշվի առնելով ՀՀ ղեկավարության որոշումը՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ բյուջեն»․ ՌԴ ԱԳՆ

09:18, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
«Հաշվի առնելով ՀՀ ղեկավարության որոշումը՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ բյուջեն»․ ՌԴ ԱԳՆ

Հաշվի առնելով հաշվարկված վճարը մուծելուց Հայաստանի ղեկավարության հրաժարումը՝ անհրաժեշտ է ճշգրտել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի բյուջեն, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։

«ՀԱՊԿ խորհրդի որոշմանը համապատասխան՝ նախագիծն այժմ մշակվում է։ Վճարումների վերաբաշխման մասին խոսք չկա։ Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց, առաջին հերթին, Երևանի կողմից համապատասխան կառույցներում աշխատակիցներին հետ կանչելու կամ քվոտային պաշտոնների չնշանակելու պատճառով»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

2734 | 1
Facebook