Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քաղաքացիները բացահայտեցին քաղաքացիական հագուստով սադրիչին

02:48, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
Քաղաքացիները բացահայտեցին քաղաքացիական հագուստով սադրիչին

Քիչ առաջ իրավիճակը լարվեց Բաղրամյան պողոտայում: Երբ տեսախցիկներն ուղղվեցին ձայների ուղղությամբ, կադրում հայտնվեց Գոռ Խառատյան անուն-ազգանունով ներկայացող քաղաքացիական հագուստով անձ, ով հաստատեց, որ ոստիկանության աշխատակից է: Նրա հասցեին քաղաքացիներից մեկը գոչեց` դու սադրիչ ես, ինչու ես մտել մեր շարքերը: Ոստիկանները արագ շրջապատեցին քաղաքացիական հագուստով գործընկերոջը ու փորձեցին հարթել իրավիճակը` պնդելով, թե քաղաքացին է փորձել ճեղքել ոստիկանական շղթան:

5838 | 0
Facebook