ԻՆչպես հայտնել ենք, Բաղրամյան պողոտայում ոստիկանական շարքերը փակել են բազմահազարանոց երթի ճանապարհը: Բարձրախոսին մոտեցած Բագրատ Սրբազանը նախ զգուշացրեց` շարքերում բազմաթիվ սադրիչներ կան, զգոն է պետք լինել ու նրանց հեռացնել: «Որևէ ավելորդ բան թույլ չենք տալու մեզ, հուսանք, որ մեր դիմացը կանգնած մեր ոստիկաններն էլ իրենց թույլ չեն տալու, ճանապարհը հանգիստ կբացեն, մենք էլ կշարունակենք մեր խաղաղ երթը»,- հավելեց նա: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին հրել, ինչից հետո ծայրահեղ լարված իրավիճակ ստեղծվեց: