Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը` «Հայկական ժամանակ»-ը, շարունակում է խաբել ընթերցողներին ու մանիպուլյատիվ նյութեր հրապարակել: Կայքը քիչ առաջ հրապարակել է տեսանյութ, որում, իբրև թե, Հանրապետության հրապարակն է` ժամը 20:00-ի դրությամբ: Այն ժամանակ, երբ հրապարակը լեցուն է տասնյակ հազարավոր մարդկանցով, Փաշինյանի կնոջ կայքը ցույց է տալիս կիսադատարկ հրապարակ: