Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Բագրատ Սրբազանը նշեց առաջիկա 3 քայլերը

20:30, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
Բագրատ Սրբազանը նշեց առաջիկա 3 քայլերը

Բագրատ Սրբազանը նշեց առաջիկա 3 քայլերը. «Առաջիկա օրերին մենք պետք է անենք հետևյալը:

Առաջին. դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք: Մեր` այս ժողովրդի պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի նիստ` հունիսի 11-ին, ժամը 16:30-ին, Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով: Մենք հորդորում և հանձնարարում ենք սա ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական պատգամավորներին:

Երկրորդ` հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին: Քաղաքական մեծամասնությունը` ՔՊ-ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործոլ անձնական խղճով և համոզմունքով: ՄԵնք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել:

Երրորդ. համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն իր արտահերթ նիստի հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»:

3100 | 0
Facebook