Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել». Բագրատ Սրբազան

20:18, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել». Բագրատ Սրբազան

Հանրապետության հրապարակում իր ելույթի մեկնարկին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հավաստիացրեց` կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի: «Կեղծ է նաև թեզը, իբրև թե մենք ենք նպաստելու պատերազմի վերսկսմանը: Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել։ Լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման, մեր հայրենիքի, պետության և ինքնության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։
     Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով»,- ասաց Սրբազանը։

813 | 0
Facebook