Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր թշնամիներն ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան՝ մենք». Վարուժան Գեղամյան

20:06, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Մեր թշնամիներն ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան՝ մենք». Վարուժան Գեղամյան

«Թուրքիայում և Ադրբեջանում նայում են, որ հանկարծ Հայաստանում փոփոխություն չլինի։ Նրանք հետևում են մեր ու ձեր պայքարին։ Այդ հետևելու մեջ կա մի կարևոր բան, իրենք ոչ թե ուղղակի հետևում են, այլ հետևում են անհանգստությամբ` տեսնելով, որ հայերը նորից պայքարի են դուրս եկել։ Որովհետև, երբ իրենք գնում են բանակցելու Հայաստանը ներկայացնողների հետ, նստում են իրենց հետ մեկ սեղան, դուրս են գալիս այդ բանակցություններից, իրենց մոտ մի անհանգստություն չկա, հակառակը՝ ուրախություն է, որովհետև նվաճել են հերթական հաղթանակը, գրիչի մի հարվածով գյուղեր ու բարձունքներ են նվեր ստացել»,- հանրահավաքի բեմից հայտարարեց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են, որ մենք կարող ենք ոչ միայն հաջողել այս պայքարը, այլև կանգնեցնել իրենց հաղթական ընթացքը։ Մեր թշնամիները ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան՝ մենք։ Թշնամին անհանգստանում է, որովհետև գիտի, որ մեր բոլորիս պայքարը բերելու է ոչ թե թուրքական, այլ հայկական խաղաղություն»,- հավելեց նա:

853 | 0
Facebook