Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Մելիքյանը թվարկեց քաղբանտարկյալների անունները

19:48, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
Ռուբեն Մելիքյանը թվարկեց քաղբանտարկյալների անունները

Այսօր՝ հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնք երկար ժամանակ է՝ նստած են։ Նստած է՝ Աշոտյանը, Մալյանը, Ասլանյանը, հիմա տեսնում ենք, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ այս մեկ ամսվա ընթացքում ունենք նոր քաղբանտարկյալներ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան (մարդիկ իրենց ավտոմեքենաները բերել, հասցրել են Հայաստան, ստացվում է, որ պետք է թողնեի՞ն ավտոմեքենաները)։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյան, Գանձասարից `Նարեկ Թևոսյան, այն հայտնի 2200 դրամի կոշիկի պատմությունն է, Արսեն Վարդանյան՝ Վայքից, Արսեն Վարդանյան, Գնել Պետրոսյան, Ժորա Ավետիսյան, Գագիկ Համբարձումյան։ Երեկ 1 ամսով կալանավորվեց Կարապետ Պողոսյանը։ Սերգեյ Առաքելյանին մեղադրում են խուլիգանության համար, երբ մեքենան քշում են նրա վրա, ինքն էլ ոտքով հարվածում է մեքենային, անունը դնում են խուլիգանություն ու ուղարկում տնային կալանքի»,-քաղբանտարկյալների անունները թվարկեց փաստաբանը։

Ռուբեն Մելիքյանը թվարկեց քաղբանտարկյալների անունները
1035 | 0
Facebook