Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային». Նոր Նորքի ղեկավարը պատասխանել է Զախարովային

18:18, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային». Նոր Նորքի ղեկավարը պատասխանել է Զախարովային

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը գրել է. «Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.
     Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ:
     Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ՀՀ պատվիրակության՝ Բուչա մեկնելու առիթով»:

5946 | 2
Facebook