Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում նախագահական ընտրությունների հաստատված թեկնածուները հայտնի են

18:06, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
Իրանում նախագահական ընտրությունների հաստատված թեկնածուները հայտնի են

Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների թիվը 6-ն է: Քարոզարշավին մասնակցելու թույլտվություն են ստացել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:

Նախագահական ընտրությունների օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր և կշարունակվի մինչև ընտրություններից 24 ժամ առաջ։

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:

2410 | 0
Facebook