Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Նիկոլի արածն ապօրինի է»․ Արա Պապյան

14:18, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Նիկոլի արածն ապօրինի է»․ Արա Պապյան

ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոմանք գրում են՝ իբր Նիկոլը չի հանձնել հայաստանապատկան հողեր, այլ Ադրբեջանին հանձնել է Ադրբեջանի հողերը։
     Իհարկե այդպես չէ։ Բայց եթե մինչև իսկ ենթադրենք այդպես է (իհարկե այդպես չէ)՝ միևնույն է Նիկոլի արածը ապօրինի է, քանի որ ՀՀ օրենքը պետական սահմանի մասին (20․11.2001թ․) միանշանակ ամրագրում է․ «Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։ Այսինքն, նախ պիտի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրվի սահմանի վերաբերյալ, հետո նոր միայն իրականացվեն մյուս գործողությունները։ Առանց պայմանագրի ներկայումս իրականացվողը պարզապես ուժի սպառնալիքի տակ տարածքների զիջում է»։

Աղբյուրը` Արա Պապյան
2190 | 0
Facebook