Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿ-ն՝ 3 անձի կյանք խլած ավտովթարի մասին

13:48, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
ՔԿ-ն՝ 3 անձի կյանք խլած ավտովթարի մասին

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:
     ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ-ի դիերը:
     Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
     Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ-ն ամուսիններ են, Լ. Մ-ն՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է «Սա...» ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։
     Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
     Իրականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     Նախաքննությունը շարունակվում է»։

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
2675 | 0
Facebook