4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Գոքսունի շրջանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։