Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փողոցային պարեկների լկտի կեցվածքը»․ Թաթուլ Հակոբյան

11:18, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Փողոցային պարեկների լկտի կեցվածքը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Կեսգիշերին ավագ որդիս մեր Նիսսան Մարչ մեքենայով եկել էր ինձ դիմավորելու օդանավակայանում և Զվարթնոցից հասցնելու տուն:
     Ճանապարհին՝ Իսակովի պողոտայի վրա, ամերիկյան դեսպանատան դիմացի հատվածում, նրան կանգնեցրել են երկու լկտի պարեկներ՝ իբր խախտում թույլ տալու համար:
     Նախապես ասեմ, որ խախտում չեն գտել, արձանագրություն չեն կազմել:
     Երբ որդիս հարցրել է, թե ինչու են կանգնեցրել, պարեկները, որոնցից մեկը եղել է սև հագուստով, սպառնալիքներ է հնչեցրել, հավաքել տղայիս «դոշերը», իսկ պարեկային համազգեստով գործընկերոջը հրահանգել, որ մեքենան տանի տուգանային հրապարակ: Պարեկը անգամ նստել է մեքենան և փորձել այն տանել տուգանային հրապարակ, բայց չի կարողացել գործի գցել մեքենան:
     Կրկնեմ, որևէ խախտում չեն գտել... Բնական է, որ մեքենան տուգանային չեն տարել:
     Ակնհայտորեն, այս պարեկները, որոնց մեքենան որդիս չի արձանագրել, դրսևորել են լկտի կեցվածք, իսկ այս գրությամբ ՀՀ Ոստիկանության ուշադրությունն եմ հրավիրում քաղաքացիներին կեսգիշերային տեռորի ենթարկելու դատապարտելի արարքը:
     Հարկատուներիս հաշվին մեզ իսկ ահաբեկելու այս փորձը պահելու եմ ուշադրության կենտրոնում:
     Ավելին, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանից խնդրում և պահանջում եմ հայտնաբերել այդ պարեկներին:
     Դեպքը տեղի է ունեցել հունիսի 8-ին, երեկոյան 11:30-ից 12:00 հատվածում:
     Առայժմ այսքանը:
     Հետագայի մասին կտեղեկացնեմ»։

4138 | 0
Facebook