Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում. առայժմ դուրս են բերվել կնnջ և երեխայի մարմիններ

00:00, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
Ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում. առայժմ դուրս են բերվել կնnջ և երեխայի մարմիններ

Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակը գետից դուրս է բերել աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:

6657 | 0
Facebook