Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Այս ցուցանակը մեր ամոթի ճանապարհն է ցույց տալիս». Հոխիկյան

02:06, կիրակի, 09 հունիսի, 2024 թ.
«Այս ցուցանակը մեր ամոթի ճանապարհն է ցույց տալիս». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Այս ցուցանակը մեր ամոթի ճանապարհն է ցույց տալիս։ Այն տանում է մի տեղ, որը մեր արժանապատվությունն էր, բայց հանձնվեց թշնամուն մեր իշխանության դավաճանության և ժողովրդի հանդուրժելու հետևանքով։
     Հիմա ամեն անգամ նայում եմ ցուցանակին ու այդ ցուցանակից կիլոմետրեր այն կողմ վեր խոյացող Քարվաճառի լեռներին և մտածում, թե երբ ենք ազատագրելու մեր արժանապատվությունը։
     2020-ի նոյեմբերի 24-ի երեկոյան` թշնամու մուտքից ժամեր առաջ, ես Քարվաճառում ծնկի եմ եկել ու հողին խոստացել, որ կվերադառնամ կրկին տիրոջ իրավունքով։
     Ես կկատարեմ իմ խոստումը։ Իսկ դուք դրան ինչ անուն ուզում եք տվեք` երազանք, ագրեսիա, թե թշնամանք։ Ինձ համար դա նպատակ է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
6757 | 0
Facebook