Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Ես մասնակցելու եմ Սրբազան պայքարի հունիսի 9-ի հանրահավաքին». Արտակ Բեգլարյան

22:36, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Ես մասնակցելու եմ Սրբազան պայքարի հունիսի 9-ի հանրահավաքին». Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես մասնակցելու եմ Սրբազան պայքարի հունիսի 9-ի հանրահավաքին և հորդորում եմ իմ ընկերներին ու հետևորդներին ևս մասնակցել:
     Սրբազան պայքարը պետք է հաջողի, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա ժողովրդավարական ու սահմանադրական ճանապարհով, որ կասեցվի այս անպատվության, անպատասխանատվության ու անհաշտության ընթացքը:
     Պետք է վստահել Բագրատ Սրբազանին և աջակցել նրա գլխավորած պայքարին՝ անկախ մարտավարական հարցերում հնարավոր տարակարծություններից, անկախ այս կամ այն վախից ու անորոշությունից:
     Հունիսի 9 (կիրակի), ժամը 18:30, Հանրապետության հրապարակ»:

1502 | 0
Facebook