Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Սարսափելի է, ահավոր է». Ոսկան Սարգսյան

22:18, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Սարսափելի է, ահավոր է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սարսափելի է, ահավոր է։ Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի եզրին գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող, ավելի բարձրադիր դիրքում գտնվող Բաղանիս-Այրումի հենակետերը միակողմանի կերպով ոչնչի դիմաց Ադրբեջանին հանձնելուց հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատար համարվողը նայում է հեռադիտակով հանձնված տարածքներին և ասում՝ բան չհասկացա: Երևի տեղյակ էլ չէ, որ 1990 թ. մարտի 23-24-ը, նույն թվականի օգոստոսի 18-20-ը Բաղանիս-Այրումում ինչ թեժ կռիվներ են եղել, այդտեղից հայեր են առևանգվել, Բաղանիս-Այրումում քանի-քանի ավտոմեքենա է պայթել տեղադրված ականների վրա, քանի՜ մարդ է զոհվել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5133 | 0
Facebook