Ամերիկացի զինվորականները ևս լքում են Նիգերը
ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ, գնդապետ Մամանե Սանի Կիաուն։ Ամերիկյան կոնտինգենտի դուրսբերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա մայիսի կեսերին Նիգերի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ԱՄՆ-ի գլխավորած պատվիրակությունների միջև: Կոնտինգենտը պետք է լքի երկիրը մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը։ 2023 թվականի դեկտեմբերին ֆրանսիական ռազմական կոնտինգենտը լքեց Նիգերը։ Այն տասը տարի եղել է Նիգերում, նրա խնդիրն էր` պայքարել ահաբեկչական իսլամիստական խմբավորումների դեմ Սահելում։ Անցյալ ամառ Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Նիամիի և Փարիզի հարաբերությունները վատթարացան։ Ֆրանսիայի դեսպանը հայտարարվեց պերսոնա նոն գրատա և սեպտեմբերի 27-ին լքեց Նիգերը՝ ռազմական իշխանությունների այս որոշմանը շաբաթներ շարունակ դիմակայելուց հետո։ Զինվորականները նաև պահանջել են, որ ֆրանսիական զորախումբը լքի երկիրը։ Ֆրանսիական զորքերի դուրսբերումն սկսվել է հոկտեմբերին։ |