Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ վերջին տապանաքար». Բագրատ Սրբազան

18:36, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ վերջին տապանաքար». Բագրատ Սրբազան

«Էս մարդիկ պատրաստ են մի ամսից խաղաղության պայմանագիր կնքել, երբ դեռ մեր ռազմագերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում են,- Վանաձորում ընթացող հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:

«Ի՞նչ է խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որևէ մեկդ տեղյա՞կ եք, գիտե՞ք, ոչ մեկդ տեղյակ չեք: Այսինքն, սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին, ՀՀ-ի վրա և սա չիմանալն ու չզգալը մեղք է մեզ համար: Ամեն ինչ պետք է ներդնենք, որ այս մարդիկ ժամ առաջ հեռանան և այդ օրը մոտ է, ժողովուրդ, դուք եք մոտեցրել այդ օրերը: Մենք ուղղակիորեն հասել ենք այս հանգրվանին, իրավունք չունենք մեր ձեռքից բաց թողնելու ազատագրման այս վերջին արարը, վերջին ակտը»,- նշեց նա:

872 | 0
Facebook