Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Այս Արցախ պուրակն անգամ երկերեսանիության ապացույց է». Բագրատ Սրբազան

17:54, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Այս Արցախ պուրակն անգամ երկերեսանիության ապացույց է». Բագրատ Սրբազան

Վանաձորի Արցախ պուրակն անգամ երկերեսանիության ապացույց է, ելույթ ունենալով Վանաձորի Արցախ պուրակում, նշեց Բագրատ Սրբազանը:

«Այս պուրակը կոչվում ք Արցախ պուրակ, բա ինչո՞ւ է Արցախ պուրակ, եթե Արցախ չկա` գոնե հիմա: Այստեղ բերում են, ծաղկեպսակ են դնում, գլուխ են խոնարհում, դա երկերեսանիություն է: Ես ինքս տեսել եմ այդ գլուխ խոնարհողներին` ճարպակալած աչքերով, որ հաջորդ վայրկյանին անգամ մոռանում են` ինչու համար էր այդ ամենը: Բա ի՞նչ իմաստ ունի, եթե դուք մեծ իմաստով չեք հավատում այդ արժեքեներին, ի՞նչ իմաստ ունի մնացածը: Էս մարդիկ մեկ հավատ ունեն` փող, շատ փող, դյուրին հասանելի փող, որ կարողանան ծառայեցնել իրենց քմահաճույքներին, մարդկանց ռեպրեսիաների ենթարկեն, ուսուցիչներին, գործարարներին, բոլորին լռեցնեն»,- նշեց նա:

1266 | 0
Facebook