Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Բագրատ Սրբազանի առաջարկով մասնակիցները ծափերով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին

17:48, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
Բագրատ Սրբազանի առաջարկով մասնակիցները ծափերով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին

Վանաձորում հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջարկությամբ ծափահերով ու բացականչություններով ողջունեցին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով այս պահին անազատության մեջ է:

Ավելի վաղ, մինչ Վանաձոր հասնելը Բագրատ Սրբազանն ասել էր. «Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, որը արդեն 2 տարի է, ինչ առանց մեղադրանքի գտնվում է կալանքի տակ: Ո՛չ մեղադրանք կա, ոչ մի բան չկա, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը սա է։

Այս իշխանություններն առավոտից գիշեր աղաղակում են՝ ասելով՝ «լեգիտիմ ընտրվել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի քաղաքապետը լեռգիտիմ չի ընտրվե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ: Ինքը ճաղերով բանտի ետևում է, մենք` առանց ճաղերի, բայց նույն բանտում ենք»:

Բագրատ Սրբազանի առաջարկով մասնակիցները ծափերով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
2345 | 0
Facebook