Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Գինու փառատոնի վրա նման անառողջ կերպ ֆիքսվելն անհասկանալի է։
6 տարի պերմանենտ ստրեսների պայմաններում մարդկանց մեղադրել, որ մի երկու օր ցանկանում են կտրվել իրականությունից, անարդար է, առավել ևս, որ դա «քաղաքացու տոնը» չէ ու ավելի հին ավանդույթ է։
Նաև, թող գինու բիզնեսը զարգանա, իմաստը որն է ամեն ինչ ոչնչացնելը։
Իմիջիայլոց, Եվրոպայից, ու ոչ միայն, արդեն հատուկ գալիս են փառատոնին մասնակցելու համար։
Առանց ընդմիջման լացի վիճակում գտնվելու իմաստը որն է։ Թողեք մարդիկ մի քիչ իրականությունից կտրվեն»։