Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Մի բան պատմեմ ու շարժվենք Վանաձոր»․ Բագրատ Սրբազան

14:24, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Մի բան պատմեմ ու շարժվենք Վանաձոր»․ Բագրատ Սրբազան

Ապարանցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։ «Մի բան պատմեմ ու շարժվենք Վանաձոր»,- ասաց Սրբազանը․ «1996 թվականն էր, շաբաթը մեկ դասի էին գալիս, վերադառնում։ Մի օր հիվանդացել էի, չեկա։ Երեկոյան մեր հոգևորականները եկան, 07-ի բեռնախցիկը բացեցին, ինչ ասես կար՝ լավաշ, հաց, կաթ, մածուն, թթվասեր։ Ասացի՝ էս ի՞նչ է, պատասխանեցին՝ ժողովուրդն իմանացավ վատառողջ ես, լրիվ ուղարկեց։ Էդ ժամանակ էլ սնունդ գրեթե չկար։ Պետք է ծնկած ծառայել այս ժողովրդին»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանը 2002-2003թթ․ եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը։

2084 | 0
Facebook