Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում»․ Սրբազան

12:48, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում»․ Սրբազան

Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ առցանց ասուլիսի ժամանակ կրկին անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, եթե չասեմ՝ վատագույն օրերն են ապրում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց նաև ունենք իրավապայմանագրային կարգավորումներ, հարաբերություններ, մակարդակ ու բոլոր հարցադրումները պետք է տեղի ունեն փոխադարձ հասկացողության, փոխվստահության, կառուցողական, դրական մակարդակի վրա։ Հարաբերությունները բոլորի հետ պետք է լինեն կայուն, երկարաժամկետ»։

884 | 0
Facebook