Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երբ ստանձնեք ՀՀ ղեկը, ի՞նչ փոփոխություններ կարվեն սահմանագծման գործընթացում»․ լրագրողը՝ Սրբազանին

11:24, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Երբ ստանձնեք ՀՀ ղեկը, ի՞նչ փոփոխություններ կարվեն սահմանագծման գործընթացում»․ լրագրողը՝ Սրբազանին

«Բավականին լայն աջակցություն ունի այս շարժումը, մեր գործողությունները միտված են նրան, որ լայն զանգվածների ներկայությունն, ի վերջո, ավելի զգալի դառնա»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։ Հարցին՝ երբ ստանձնեք ՀՀ ղեկը, ի՞նչ փոփոխություններ կարվեն սահմանագծման գործընթացում, ասել է․ «Իրական սահմանազատման ու սահմանագծման գործընթաց գոյություն չունի, տեղի է ունենում միակողմանի պարտադրանքներով զիջման քաղաքականություն՝ ուժի սպառնալիքի ներքո։ Մեր խնդիրն է փոխել ամբողջ տրամաբանությունն ու իրական բանակցությունների հասնել։ Միակողմանի զիջման, պարտադրանքի, սպառնալիքի ներքո խաղաղություն չի կարող լինել»։

3176 | 0
Facebook