ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
Օ'Բրայենը նախատեսում է Հայաստանի ղեկավարության հետ քննարկել երկկողմ համագործակցության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հարցերը։