Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Փոխվարչապետն իրավունք չունի ստորագրելու միջազգային պայմանագիր». Գևորգ Դանիելյան

01:00, շաբաթ, 08 հունիսի, 2024 թ.
«Փոխվարչապետն իրավունք չունի ստորագրելու միջազգային պայմանագիր». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաստիքային ագիտատորների առջև խնդիր է դրված հենց ընդդիմության միջոցով ներկայիս սահմանագծումն ու սահմանազատումը հրամցնել` իբրև օրինականության դասական նմուշ։ Տեխնոլոգիան անչափ պրիմիտիվ է՝ առաջարկվում է ընդդիմադիր հռչակված քաղաքական գործչին պատասխանել, թե կոնկրետ ինչո՞ւմն է խախտումը, ինչին, ցավոք, առանձին գործիչներ չեն կարողանում հստակ ու միանշանակ պատասխանել։
     Իրականում խախտումները մի քանի տասնյակի են հասնում, որոնց բազմիցս ենք անդրադարձել, բայց նշեմ ամենահիմնականը՝ ցանկացած անվանումով միջազգային համաձայնություն միջազգային պայմանագիր է (տես «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը), իսկ այդպիսին կարող է ոչ թե անհապաղ կիրառվել փոխվարչապետի ստորագրությամբ, որն անգամ այդպիսի լիազորություն չի ունեցել (ինչի փաստացի ականատեսն ենք), այլ կարող էր ուժի մեջ մտնել Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի առնվազն 1-ին և 2-րդ կետերով ամրագրված հիմքերով վավերացնելուց հետո.
     «1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
     1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
     2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։
     Հ.Գ. Ավելի ողջամիտ կլինի, եթե ԱԺ իշխանական պատգամավորներին հարցնեք, թե որքանո՞վ են իրենք իրենց հարմարավետ զգում՝ սեփական առաքելությունից մեկուսացվելու արդյունքում»:

1751 | 0
Facebook