Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Դիլիջանի «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը». Ոսկան Սարգսյան

23:24, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Դիլիջանի «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սրգսյանը գրում է. «Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը

Նախկինում բենզալցակայանում` որպես վառելիքի լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով Դիլիջան քաղաքից շուկակայականից զգալի էժան գներով հողեր է օտարել Երևանի, Վանաձորի, Իջևանի բնակիչների։ Այս անգամ Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հող է ծախել իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտենետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի` 2024թ. մայիսի 02-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 03-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1650․0քմ հողամաս /Լոտ-38 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 11/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11550000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 11550000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 10-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:

Ուշագրավ է, որ աճուրդում հողամասի մեկնարկային և առավելագույն գինը նույնն է՝11550000 դրամ։ Ինչպես ջահել տարիքի, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է, որ կա»։

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն անձնական գործում իր սեռը նշել էր «արու»
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն անձնական գործում իր սեռը նշել էր «արու»
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2889 | 0
Facebook