Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Հետիոտնը մահացու վրաերթի է ենթարկվել նույն տեղում, որտեղ վրաերթի էր ենթարկվել նրա հայրը

23:00, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Հետիոտնը մահացու վրաերթի է ենթարկվել նույն տեղում, որտեղ վրաերթի էր ենթարկվել նրա հայրը

Այսօր՝ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Նա փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն:

Վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։

Ականատեսները նշել են նաև, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։

6019 | 0
Facebook