Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

22:18, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
875 | 0
Facebook